Էնդրյու և Լուիզա Լոգաններն իրենց մեղրամիսն են անցկացրել Շոտլանդիայում՝ Լոխ-Լոմոնդի ափի 5-աստղանի հյուրանոցում։ Զույգը հանգստի էր ուղևորել փոքրիկ որդու՝ Ջիմմիի հետ, իսկ երբ հյուրանոցում հրդեհ է սկսվել, երեխան արգելափակման մեջ է հայտնվել վառվող համարում։ Բարեբախտաբար, հրշեջներին հաջողվել է փրկել փոքրիկին և վերադարձնել նրան ծնողներին, հայտնում է Daily Mail-ը։
WATCH: Child being rescued from Cameron House's blaze https://t.co/fxxzESUQF6 pic.twitter.com/HOIMMlcwep
— STV News (@STVNews) December 18, 2017
Ծնողները ողջ ժամանակ հրաժարվել են գնալ անվտանգ վայր։
Ընդհանուր առմամբ այրվող շենքից տարհանվել է ավելի քան 200 մարդ։ Գրանցվել է 2 զոհ, 3 վիրավոր։ Փրկված փոքրիկն ու նրա ծնողները հիվանդանոց են տեղափոխվել՝ կապված ծխահարման հետ, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում։








































