«Իշխանության ներսում հնարավոր չէ սպասել, որ կլինի կարծիքների բախում, առնվազն հրապարակայնորեն նման բան հնարավոր չէ, որովհետև իշխանության հիմքը քաղաքականություն վարելու հակադեմոկրատական սկզբունքն է: Սա չի նշանակում, որ իշխող քաղաքական վերնախավի ներսում չկան հակասություններ, կարծում եմ՝ կան հակասություններ, բայց ամենը ստվերային դաշտում է, և երբ խոսքը հրապարակային քաղաքականությանն է հասնում, այստեղ, բնականաբար, որևէ այլակարծություն, քննադատություն լինել չի կարող»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Էդգար Վարդանյանը:
Քաղաքագետի խոսքով՝ եթե Կարեն Կարապետյանը մտել է քաղաքական խաղի մեջ, ի սկզբանե իմացել է խաղի կանոնները, և որևէ դիմադրություն չի կարող լինել. «Շատ հնարավոր է, որ ի սկզբանե էլ եղել է պայմանավորվածություն, որ ինքը լինելու է ժամանակավոր վարչապետ, իսկ հետագայում էլ փոխվարչապետի պաշտոնում անելու է այն, ինչ մինչև հիմա»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:










































