Անկարայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովը զոհվել է անցած տարվա դեկտեմբերի 19-ին Անկարայում ցուցահանդեսի ժամանակ զինված հարձակման հետևանքով: Սպանության մեղավորը ոստիկանության աշխատակից Մևլութ Մերթ Ալթընթաշն է եղել, ով սպանվել է հանցագործության վայրում ոստիկանության բացած կրակի ժամանակ: Այս մասին գրում է թուրքական Star gazete պարբերականը:
Ալթընթաշի կապերի հետաքննության ընթացքում միակ կասկածյալը Ֆեթուլլահ Գյուլենի FETÖ կազմակերպությունն է եղել:
Ռուս-թուրքական հարաբերությունները, որոնք ռուսական ինքնաթիռի խոցումից հետո խզման եզրին էին հայտնվել և նորից սկսել են կարգավորվել, բախվել են նոր ճգնաժամի:
Օդաչուները, ովքեր մասնակցել են ինքնաթիռի ոչնչացմանը, ձերբակալվել են FETÖ-ի հետ կապերի պատճառով: 2016 թ. օգոստոսի 9-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բիզնեսի ներկայացուցիչների թուրք-ռուսական հանդիպման ժամանակ, որին մասնակցել է նաև Պուտինը, FETÖ-ին մեղադրել է ինքնաթիռի ոչնչացումը կազմակերպելու մեջ. «Այսօր շատ ավելի հասկանալի է դառնում, որ FETÖ-ն և դրա հետևում կանգնած ուժերը մահափորձ են արել մեր երկրների հարաբերությունների դեմ…»:
Թուրքիան, վստահության առկա մակարդակը պահպանելու մտադրություն ցույց տալով, ռուսական կողմին ներգրավել է հետաքննությանը: Համատեղ հետաքննության շրջանակներում ստացված նոր տվյալներն ամրապնդել են համոզմունքը, որ սպանությունը կատարվել է Գյուլենի հրահանգով:
Պարզվել է, որ մարդասպանի «ավագ եղբայրը» FETÖ-ի կառուցվածքում օգտագործել է ByLock հավելվածը (համարվում է FETÖ-ի անդամների հաղորդակցության հիմնական գործիքը):
Դատախազության հետաքննիչները, անվտանգության հարցերով կցորդը, արտակարգ իրավիճակների և դատաբժշկական ծառայության հարցերով նախարարության աշխատակիցները ռուսական պատվիրակության կազմում, ովքեր մի քանի օր առաջ Թուրքիա են այցելել, խորհրդակցություն են անցկացրել Անկարայի Գլխավոր դատախազության ներկայացուցիչների հետ և մանրամասն տեղեկություն են ստացել հետաքննության մասին:
Դեսպանի սպանությունից հետո Ալթընթաշն արաբերեն կարգախոսեր է բացականչել և փորձել է ուշադրությունը շեղել FETÖ-ից: Հետագայում ակնհայտ դարձավ, որ դա ընկալման ձևավորման գործողության մաս է եղել, որին FETÖ-ն դիմում է առավել հաճախ:
Սպանությունից երկու ամիս առաջ Ալթընթաշը նաև շփվել է «ան-Նուսրա» ահաբեկչական կազմակերպության հետ կապված անձանց հետ, և կարգախոսերի միջոցով, որոնք նրան լիովին չեն հաջողվել, ձեռնարկվել է պատկերացում ստեղծելու փորձ, որ նա կապված է «Ալ-Քաիդայի» հետ:
Վերջին առկա տվյալներն են, որ դատախազությունը պարզել է, որ Ալթընթաշի նամակագրությունն էլեկտրոնային փոստով և սոցցանցերում ջնջվել է վիրտուալ ստեղծված հասցեից:
Ռուսական պատվիրակությունը վերականգնել է Ալթընթաշի համակարգչից ջնջված ֆայլերը: Պարզվել է, որ մարդասպան-ոստիկանի կոշտ սկավառակից ջնջվել է 2 ֆայլ Գյուլենի մասին հիշատակությամբ, 690 ֆայլ «Հիզմեսթ» բառով, մեկ ֆայլ, որում հիշատակվել է «Նուր Ջեմաաթին»:
Ռուսական պատվիրակության հետ համատեղ որոշում է ընդունվել դիմել հնդկական ընկերության, որն ունի տեխնոլոգիաներ, որոնք հնարավորություն կտան կոտրել Ալթընթաշի մինչ այս չապակոդավորված հեռախոսի գաղտնաբառը:
Ներկայումս լավ հասկանալի է դառնում, թե որքան պրոֆեսիոնալ է իրականացվել այդ սպանությունը: Ինչպես 2016 թ. հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի ժամանակ, Կառլովի սպանության գործում ամերիկյան հատուկ ծառայությունները նորից կասկածի տակ են: Այդպես մտածելու հիմք են այն անձանց կապերը, ինչպիսին Ադիլ Օքսույզն է, Մեթին Տոպուզը (մեադրվում են Թուրքիայում 2016 թ. պետական հեղաշրջման փորձին մասնակցության մեջ), ամերիկյան ներկայացուցչությունների հետ, նաև այն, որ Հուսեյն Քորքմազը (մեղադրվում է FETÖ-ի հետ կապերի մեջ) ՀԴԲ-ի օգնությամբ ԱՄՆ է փախել և ստացել է 50 000 դոլար:
Այսօր Ռուսաստանում այն կարծիքի են, որ ռուս դեսպանի սպանության հետևում FETÖ-ն է:
Երբ հավաքվեն բոլոր ապացույցները, որ Կառլովի դեմ մահափորձը FETÖ-ն է իրականացրել, կբացվի պայքարի երկրորդ ճակատ Գյուլենին Թուրքիային արտահանձնման համար:
Հնարավոր է՝ Ռուսաստանը Թուրքիայից հետո նույնպես պաշտոնապես դիմի Գյուլենին արտահանձնելու հարցումով:
Գյուլենին, չնայած իր բոլոր հերքումներին և ստին, ԱՄՆ-ի և ԵՄ-ի աջակցությանը՝ աստիճանաբար «անկյուն կսեղմեն»:
Դավաճանությունն անպատիժ չի մնա, և բոլոր գյուլենականները դա կտեսնեն, եզրափակում է պարբերականը:









































