Չինաստանի Հենան նահանգում 2-ամսեկան երեխայի մատը սևացել է այն բանից հետո, երբ դրա շուրջը փաթաթվել է մոր երկար մազը: Երեխայի հայրը մատի վնասվածքը նկատել է, երբ հանել է գուլպաները: Տղամարդն անմիջապես որդուն հիվանդանոց է տարել: Այս մասին հայտնում է The Sun-ը:

Բժիշկները բացատրել են, որ երեխայի մոտ նեկրոզ է եղել՝ հյուսվածքների մահ արյան մատակարարման խախտման պատճառով: Նաև զգուշացրել են, որ մատը, հնարավոր է, պետք լինի անդամահատել: Խնդրի պատճառ է դարձել երկար մազը, որը, ըստ ամենայնի, փոքրիկի մորն է պատկանել: Մազը, որը երեխայի մատին է եղել ավելի քան 10 ժամ, կանգնեցրել է արյան հոսքը:

Հիմա փոքրիկը բժիշկների մշտական հսկողության տակ է: Եթե արյան շրջանառությունը նորմալանա, մատը կփրկվի: Ամուսինը պատմել է, որ իր կինը տանը չի եղել, որովհետև գնացել է հորը խնամելու, ով վերականգնվում է սրտի նոպայից հետո:









































