Փարիզի արվարձանում գտնվող Սեն-Սեն-Դենի դեպարտամենտի 57-այա բնակիչը նետվել է «Օբելիսկ» երկնաքերի 30-րդ հարկի պատուհանից, երբ բնակարանի տերը պահանջել է, որ նա վարձը վճարի: Այս մասին հայտնում է BFM-ը:
Իր մտադրությունն իրականացնելուց առաջ տղամարդը զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ բնակարանի տերը, որտեղ ինքն ապրում է, կոտրում է դուռը՝ փորձելով տուն մտնել:
Երբ ոստիկանները ժամանել են, զանգահարողի տան դուռը տանտերն արդեն բացել է շաղափով, իսկ վարձակալն արդեն մահացած է եղել:
Ոստիկանությունը ձերբակալել է տանտիրոջը, ով մեղադրվում է սպանության մեջ: Հետաքննությունը դեռ լիովին վստահ չէ, որ խոսքն ինքնասպանության մասին է:










































