Ավստրալիայում երկու կոալա ծեծկռտուք են սարքել ճանապարհի մեջտեղում: Նրանց ծեծկռտուքի տեսանյութը հրապարակել է ViralHog-ը:

Դեպքը տեղի է ունեցել Հարավային Ավստրալիա նահանգի Սթիրլինգ քաղաքում: Հարաբերություններ պարզող կենդանիների պատճառով մայրուղում խցանում է առաջացել: Վարորդները փորձել են կոալաներին հեռացնել ավտոմեքենաների ազդանշաններով, սակայն իրավիճակը հարթվել է, երբ կենդանիները հոգնել են պայքարելուց և հեռացել են երթևեկելի մասից:











































