Այս տարի Զառան ընդառաջ է գնացել երեխաների թախանձանքին… շաքար-բամբակ պատրաստելու սարք գնելու հարցում: «Տղաներս չեն կարողանում ապրել առանց քաղցրեղենի: Ստիպված էի զիջել: Կարևորը նրանց համար տոնական մթնոլորտ ստեղծելն էր, և այդ դեպքում ես երջանիկ եմ»:
Երգչուհին խոստովանել է, որ այդ սարքը գնելու համար նա շատ ժամանակ ու ջանք է ներդրել: «Սկզբում ես նույնիսկ չէի պատկերացնում, թե որտեղից է կարելի է դա գնել և ինչպես պետք է հասցնել տուն աննկատ, բայց ինձ օգնեց մայրս, որին այդ գաղափարը դուր եկավ»:
Հիշեցնենք, որ արդեն մի քանի ամիս է, ինչ Զառան միայնակ է դաստիարակում որդիներին. ամռանը նա հայտարարել է իր երկրորդ ամուսնուց՝ Սերգեյ Իվանովից բաժանվելու մասին:
Ընտանիքում խնդիրները սկսվել էին մի քանի տարի առաջ, բայց երկար ժամանակ ամուսինները փորձում էին հարթել հարաբերությունները հանուն իրենց երկու երեխաների՝ Դանիիլի և Մաքսիմի:










































