Իննա Միխայլովան կիսվել է կադրով, որում նա իր դստեր հետ է: Երգչի սիրելի կանայք խենթացնող տեսք ունեն: Նման եզրահանգման են եկել նաև ընտանիքի երկրպագուները:
«Միայն այսպիսի կնոջ կողքին կարելի է ստեղծել այնպիսի երաժշտություն, ինչպիսին Ստաս Միխայլովինն է», «Շատ սիրուն աղջիկներ ունի Ստասը», «Հոր պատկերն է… Ընտանիքում ամենագեղեցիկ աղջիկը և իսկական լեդի…»,- գրում են մեկնաբանություններում:
Ստաս Միխայլովը եղել է Իվան Ուրգանտի հյուրը: Նա արժանապատվորեն «հետ է մղել» հաղորդավարի հումորները և հաղթել է մրցույթում, որը նրա համար պատրաստել էին:
Ստասն ու Իննան ամուսնացած են արդեն 10 տարի: Երգիչը միշտ շատ քնքշորեն է խոսում իր կնոջ և երեխաների մասին: Նա հաճախ ընդգծում է, որ շնորհիվ ընտանիքի ինքը վաղվա օրվա հանդեպ միշտ վստահություն է զգում:











































