14-ամյա Էմանուել Զայասին կենթարկեն ուռուցքի վիրահատության, հակառակ դեպքում նա շնչահեղձ կլինի: Այս մասին հաղորդում է News 6 WKMG-ը:
Տղան ծնվել է բազմաքանակ ֆիբրոզային դիսպլազիայով, երբ ոսկրը փոխարինում է հյուսվածքին՝ առաջացնելով ձեռքի, ոտքի, գանգի դեֆորմացիա:
Չնայած ուռուցքը քաղցկեղածին չէ, սակայն սպառնում է պատանու կյանքին, քանի որ շարունակում է աճել: Տղան մեկնել է Մայամի բժշկական վիզայով, հունվարին վիրահատությունը կկատարի Ռոբերտ Մաքսը:
Ուռուցքը ամբողջությամբ հեռացնելու համար բժիշկներից կպահանջվի 10-14 ժամ:









































