Ամերիկացիների գրեթե կեսը (49%) համոզված է, որ Իսրայելում ԱՄՆ դեսպանությունը չպետք է Թել Ավիվից տեղափոխել Երուսաղեմ: Այս մասին են վկայում CNN հեռուստաալիքի հարցման արդյունքները: Դիվանագիտական ներկայացուցչությունը տեղափոխելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությանը հավանություն է տվել քաղաքացիների 36%-ը:
Հարցվածնրի երկու երրորդի կարծիքով՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության մեջ ԱՄՆ-ը չպետք է աջակցի կողմերից մեկին: Այնուամենայնիվ, նրանց մեջ, ովքեր նախընտրում են, որ ԱՄՆ-ն ընտրի հակամարտող կողմերից մեկին, ամերիկացիների 24%-ը նախապատվությունը տվել է Իսրայելին, իսկ հարցված քաղաքացիների 2%-ը արտահայտվել է հաջակցություն Պաղեստինի:
CNN-ի հարցումն անցկացվել է դեկտեմբերից 14-17-ը՝ 18 տարեկանից բարձր 1001 ամերիկացիների շրջանում:
Հիշեցնենք. դեկտեմբերի 6-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմը ճանաչել է Իսրայելի մայրաքաղաք և հանձնարարել է ամերիկյան դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխել:
Այս շաբաթ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան արտակարգ նիստում դատապարտել է ԱՄՆ որոշումը:











































