2018 թ. գարնանն ԱՄՆ-ում տեղի կունենան տղամարդկանց համար նոր հորմոնալ հակաբեղմնավորիչի փորձարկումները: Գելը կփորձարկեն ավելի քան 400 տղամարդու վրա Իտալիայից, ԱՄՆ-ից և Մեծ Բրիտանիայից, հայտնում է MIT Technology Review-ն:
Նոր հակաբեղմնավորիչը պարունակում է 2 սինթետիկ հորմոն՝ տեստոստերոն և ստերոիդային կանացի պրոգեստին:
Նշվում է, որ նյութը կներմերսվի նախաբազկի մեջ: Դրա հեղինակները կհետևեն փորձի մասնակիցների արձագանքին գելի բաղադրիչներին: Գիտնականները հույս ունեն, որ միջոցը հնարավորություն կտա սերմնահեղուկի ակտիվությունը սառեցնել 72 ժամով:
Նշվում է, որ դրա համար շատ ջանք գոծադրել պետք չէ: Պարզապես պետք է հիշել, որ միջոցը պետք է ամեն օր օգտագործել:
Ավելի վաղ նոր հակաբեղմնավորիչը հաջողությամբ ճագարների վրա է փորձարկվել և 100% արդյունավետություն է ունեցել:
Հետազոտողները նշում են, որ նոր մեթոդը շատ առավելություններ ունի: Նախ՝ տղամարդիկ կկարողանան իրենք վերահսկել երեխա բեղմնավորելու հնարավորությունը, երկրորդ՝ որոշ կանայք չեն կարող հակաբեղմնավորիչ օգտագործել բժշկական պատճառներով, միջոցը ելք կլինի այդպիսի զույգերի համար:












































