ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է սուրբծննդյան արձակուրդի ժամանակ ուշադիր հետևել իրավիճակին Հյուսիսային Կորեայում և ԴԱԻՇ-ի գործողություններին: Այս մասին նա հայտարարել է Ֆլորիդա մեկնելուց առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Թրամփը նշել է, որ պատրաստվում է «շատ լրջորեն աշխատել արձակուրդի ընթացքում»:







































