Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն աջակցել է 007 գործակալի դերում կնոջ մասնակցությամբ Ջեյմս Բոնդի մասին ֆիլմ նկարահանելու գաղափարին։
«Ըստ իս՝ դեպի իրավահավասարություն կանանց շարժման համար մեծ քայլ է այն, որ «Բժիշկ Ովը» կին է լինելու։ Ինչ-որ ժամանակ Ջեյմս Բոնդի դերով պետք է կին հանդես գա»,-ասել է վարչապետը, փոխանցում է The Guardian-ը։
Մեյը չի հայտնել, թե ում կցանկանար տեսնել Ջեյմս Բոնդի դերում՝ Դենիել Քրեյգից հետո։
Ավելի վաղ BBC-ն հայտնել էր, որ «Բժիշկ Ով» սերիալում գլխավոր դերն առաջին անգամ կին կկատարի։







































