4-ամյա Լիզա Գալկինը վաղուց զվաղվում է լողով։ Օրերս նա մասնակցել է մրցումների, որտեղ առաջին տեղն է գրավել՝ նվաճելով ոսկե մեդալ։

Այդ ուրախալի նորությամբ Instagram-ում կիսվել է աղջնակի մայրը՝ Ալլա Պուգաչովան, ով հրապարակել է Լիզայի լուսանկարը երկվորյակ եղբոր՝ Գարիի հետ։

Ժամեր չանցած՝ լուսանկարն ավելի քան 50 հազար լայք և հարյուրավոր հիացական մեկնաբանություններ է հավաքել։ Օգտատերերն աղջկան նորանոր հաջողություններ են մաղթել։










































