Մարդիկ տոնական օրերին ավելի հաճախ են սեքսով զբաղվում։ Նման եզրակացության են եկել մի խումբ ամերիկացի և պորտուգալացի գիտնականներ՝ 2004-2014 թթ վերլուծելով 130 երկրների օգտատերերի կողմից սոցցանցերում արված գրառումներն ու որոնողական հարցումները։ Այս մասին հայտնում է Scientific Reports-ը։
Նրանց տվյալներով՝ սեքսի և դրան առնչվող հասկացությունների հիշատակումների հաճախականությունն աճել է նշանակալի աշխարհիկ և կրոնական տոների օրերին, իսկ 9 ամիս անց նկատվել է ծնելիության աճ։
Արդյունքները տարածվել են այդ թվում տոների վրա, որոնք կցված չեն հստակ ամսաթվի։ Նման տոների թվին է դասվում, մասնավորապես, մուսուլմանական Ուրազ-բայրամը, որն ամեն տարի նշվում է տարբեր օրերի։ Գիտնականները նկատել են, որ օգտատերերի մոտ սեքսի հանդեպ հետաքրքրությունն աճել է հենց նշանակված օրը։ Ինչպես նշում է պարբերականը, հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ սեքսի հանդեպ հետաքրքրության աճը հանդիսանում է մշակութապես մոտիվացված։











































