«2000 թվականին բանակցությունների վերաբերյալ, երբ արտգործնախարարությունում քննարկում էինք, թե հայկական կողմը ինչ դիրքորոշում պետք է որդեգրի, եթե այդ համաձայնությունը կայանա, ու Պաղեստինի և Իսրայելի միջև Արևելյան և Արևմտյան Երուսաղեմի բաժանման հարց առաջանա, որտեղ է ձեռնտու, որ հայկական թաղամասը լինի՝ Պաղեստինի՞, թե՞ Իսրայելի հետ։ Մենք եկանք այն մտքին, որ պետք է ամեն ջանք գործադրենք, որպեսզի պահպանենք այն կարգավիճակը, որ տրված էր Երուսաղեմին, եթե դա չստացվի՝ գոնե այնպես անենք, որ բաժանման ընթացքում հայկական թաղամասը չբաժանվի քրիստոնեական մասից»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց լիազոր և արտակարգ դեսպան Ռուբեն Կարապետյանը։
Կարապետյանի խոսքերով՝ մենք պետք է հասկանանք, նախ, ինչու Թրամփն այդ հայտարարությունն արեց հենց հիմա, և երկրորդը՝ ինչ է նշանակում այս ամենը ԱՄՆ-ի մերձավորարևելյան քաղաքականության համար։
Ամբողջությամբ՝ տեսանյութում։










































