Այս տարի Սերենա Ուիլյամսի կյանքում շատ փոփոխություններ են տեղի ունեցել՝ նա ամուսնացել է Reddit սոցցանցի հիմնադրի հետ և դուստր է ունեցել: Տարվա վերջին թենիսիստուհին որոշել է նաև իմիջը փոխել:
Երեկ Ուիլյամսն իր ինսթագրամյան էջի հետևորդների հետ կիսվել է նոր կերպարով լուսանկարով: Սերենան մազերի մուգ գույնը փոխել է ավելի բացով:

Սպորտսմենուհու կերպարանափոխությունը երկրպագուները գնահատել են՝ լուսանկարն ունեցել է ավելի քան 300 000 «հավանում» և ավելի քան 5 000 դրական մեկնաբանություն: Ըստ Սերենայի հետևորդների՝ նոր կերպարով նա ավելի մեղմ և թարմ տեսք ունի:












































