Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը հերթական անգամ մասնակցել է Reddit առցանց-պորտալի օգտատերերի համար «Գաղտնի Սանտա» ակցիային:
Միլիարդատերը ռեսուրսի VivetteLLC կեղծանունով օգտատիրոջը շատ նվերներ է ուղարկել կատվային թեմայով, որը նա շատ է սիրում: Այս մասին հաղորդվում է Reddit-ի թվիթերյան պաշտոնական էջում:

Աղջիկը հասկացել է, որ հենց նա է իր «Գաղտնի Սանտան» լուսանկարով, որը Գեյթսը ուղարկել է նվերների հետ:

Միլիարդատերը նաև աղջկա անունից 750 դոլար նվիրատվություն է արել անտուն կատուների 3 կացարանի:
Գեյթսը, ով այդ ակցիային մասնակցում է 2013 թվականից, հաստատել է, որ ինքն է ուղարկել նվերը:







































