Saturday, 27 06 2026
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը
Երևանում բժիշկները փրկել են «կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով» 3 քաղաքացու կյանք
18:50
Ռեկորդային 41,3°C՝ Գերմանիայում. բժիշկները մեղադրում են կառավարությանը
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հուղարկավորման հանձնաժողով
18:30
Թեհրանը սպառնում է կործանիչ պատասխանով
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
18:10
Թրամփը կմեկնի Հնդկաստան
Վարչապետը շրջայց է կատարել Կոնդ թաղամասում
17:50
Միացյալ Նահանգների պետքարտուղարը խոսել է Հնդկաստանի հետ առևտրային համաձայնագրի շուրջ աշխատանքների մասին
305 միլիոն դրամ՝ պետությանը. Իշխան Զաքարյանի գործով հաշտություն է կնքվել
17:30
Հարավային Կորեան իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է մոտ 10 ռուսական և չինական ինքնաթիռ
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
17:10
Բահրեյնն Իրանին մեղադրել է ԱԹՍ-ներով իր տարածքին հարվածելու մեջ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
16:50
Եվրոպայում շոգ եղանակի պատճառով մահացածների թիվն աճել է
Փամբակ գետում տղամարդու աճյուն և ավտոմեքենա է հայտնաբերվել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 900-ը
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
16:10
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Ցանկացած գործունեություն ռուսական շուկայում ռիսկային է. Հայաստանն այնտեղ անելիք չունի այլևս
15:50
Գիտնականները բացահայտել են հսկա մոլորակ, որը գրեթե «կշիռ չունի»
Անընդհատ մնում ենք նույն դասարանում, երբ մեր հասակակիցները վաղուց ԲՈԻՀ-ում են

Սերժ Սարգսյանը կշարունակի կարկատել Քոչարյանի համակարգը

Հայաստանի ներքաղաքական կյանքն ու 2018-ի ինտրիգը կենտրոնացած են առանձին պաշտոնների, անձերի հարաբերությունների վրա, ինչը որոշակի առումով նաև բնական է՝ ելնելով հայաստանյան իրողությունների և քաղաքական մշակույթի բնույթից:

Առանցքային հարցերը, սակայն, գտնվում են այլ հարթության վրա, և դրանցից շոշափելին ու հիմնարարը թերևս այն է, թե ով է Հայաստանում ֆինանսավորելու համակարգային փոփոխությունները կամ բարեփոխումները, որոնց մասին խոսում է իշխանությունը, որոնք նաև ստանձնած պարտավորություն են Հայաստան-ԵՄ համաձայնագրով: Այդ համաձայնագրի մասով կա նաև մեկ այլ ուշագրավ հարց՝ արդյոք Եվրամիությունը պատրա՞ստ է լիարժեք, ամբողջական ծավալով իրականացնել բարեփոխումների ֆինանսավորումը, թե՞ այդ պայմանագիրը պետք է իմպլեմենտացվի, այսպես ասած, համաֆինանսավորման սկզբունքով, այսինքն՝ մի մասը՝ Եվրամիությունը, մյուս մասը՝ Հայաստանը:

Մինչդեռ առանց ֆինանսավորման չի կարող լինել համակարգային բարեփոխում, ու այստեղ խնդիրը միայն իշխանության, այսպես ասած, ախորժակը կամ նյութապաշտությունը չէ, այլ պարզապես գործընթացի օրգանական բաղադրությունը: Բարեփոխումը ենթադրում է տնտեսական շահերի ոտնահարում, դա էլ իր հերթին ենթադրում է ցնցում, իսկ ցնցումը զսպելու համար պահանջվում է զուգահեռ կամ լրացուցիչ ֆինանսավորում: Դա գրեթե աքսիոմատիկ է, հետևաբար բարեփոխումների դինամիկան էապես կախված է ֆինանսավորման ծավալներից:

Հայաստան-ԵՄ պայմանագրից դուրս այստեղ է նաև Հայաստանի ներիշխանական խնդիրների և համակարգային ճգնաժամի հանգուցալուծման բանալին: Ո՞վ է տալու հակաճգնաժամային միջոցառումների փողը և ինչ ծավալով: Առայժմ շատ կոնկրետ հայտարարություն արել է միայն Սամվել Կարապետյանը՝ 1 միլիարդ դոլարի մասին, որը, սակայն, կարծես թե ավելի շուտ հիշեցնում է ոչ թե ճգնաժամը հաղթահարելու, այլ ճգնաժամում սեփական դիրքերն ու տնտեսաքաղաքական անվտանգությունն ապահովելու հայտ, իսկ համընդհանուր ճգնաժամի մեղմացմանը դա կնպաստի այնքանով, որքանով:

Մյուս կողմից՝ հենց փողն է Սերժ Սարգսյանի գլխավոր խնդիրը, և դա է եղել խնդիրը նրա համար նաև նախագահության տասնամյակի գրեթե ամբողջ ընթացքում, ինչն այդպես էլ թույլ չի տվել ձևավորել իր իշխանությունը, և Սերժ Սարգսյանը գործնականում տասը տարի զբաղված է եղել Ռոբերտ Քոչարյանի իշխանության կարկատաններն ապահովելով:

Խոշոր հաշվով, ինչպես ցույց է տալիս իրադարձությունների զարգացումը, 2018 թվականի ապրիլից հետո էլ լինելու է ոչ թե «հիմնանորոգում», այլ կարկատաններով ժամանակավոր կառավարում, որովհետև չի նշմարվում հիմնարար համակարգային վերափոխման ֆինանսական աղբյուրը, որը կլինի ենթակա իշխանության կառուցվածքին ու տրամաբանությանը: Կապիտալի և իշխանության հարաբերակցությունը շարունակում է մնալ խախտված, և Սերժ Սարգսյանը 2018-ի ապրիլին ընդառաջ կարծես թե չի կարողանում լուծել հենց այդ հարցը՝ մյուս հարցերը որոշակիացնելու կամ պատկերացնելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում