Այսօր Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից Հայաստանի Կիոկուշին կարատեի Ֆեդերացիայի մարզիկ Հովհաննես Սարգսյանին շնորհվել է ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետի կոչում:
Նշենք, որ կարատեի ասպաերեզում սա առաջին դեպքն է, երբ հայ մարզիկն արժանանում է այսպիսի պարտավորեցնող կոչման: Վստահ ենք, որ Հովհաննես Սարգսյանի այս վառ օրինակը մեր ֆեդերացիայի մյուս մարզիկներին ևս կտանի նման պատվո ճանապարհով: Հովհաննես Սարգսյանը հանդիսանում է ինչպես Հայաստանի, այնպես էլ աշխարհի մասշտաբով կարատեի լավագույն մարզիկներից մեկը:
Մեծ հույսեր ունենք, որ ապրիլի 7-8-ը Հայաստանում կայանալիք Եվրոպայի առաջնության շրջանակներում մեր մարզիկը բարձր կպահի հայրենիքի պատիվը՝ գրավելով բարձր հորիզոնական: