ԱՄՆ-ում YouTube-ի kozzie կեղծանունով օգտատերը նկարահանել է իր հարսանեկան արարողության սկիզբը, թե ինչպես է միջոցառման վայր իջել պարաշյուտով:
Երիտասարդը սաղավարտին ամրացված GoPro-ով թռել է ուղղաթիռից մոտ 1300 մ բարձրությունից: Եվս մեկ տեսախցիկ տեղի ունեցողը տեսագրել է գետնի վրայից: Իր հարսանեկան թռիչքը փեսացուն անվանել է «Ջեյմս-բոնդինգ»:
Reddit-ում մեկնաբանություններում փեսացուն պատմել է, որ պարաշյուտով թռչելու մեծ փորձ ունի: Նա նշել է, որ միակ բանը, որ իրեն խնդրել է իր հարսնացուն, «գետում չհայտնվելն» է եղել:









































