Sunday, 28 06 2026
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
Ներկայացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
ՊԵԿ պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
12:45
Հնարավոր է այլևս չկարողանանք ցուցաբերել զսպվածություն․ Թրամփ
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
12:15
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնի և Քուվեյթի ամերիկյան օբյեկտներին
Ավտովթար՝ Գեղարքունիքում. 9 վիրավորից 2-ն անչափահաս են
11:45
ԱՄՆ ուժերը կրկին հարվածել են իրանական թիրախներին
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
Աջակցում եմ Ցեղասպանության ճանաչման նախագծին․ Նեթանյահու
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Իսրայելում ավանդաբար հիշում են Հայոց ցեղասպանությունը, երբ Թուրքիայի հետ հերթական լարումն է լինում
Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել տարածումը
ԵՄ-ն լուրջ է տրամադրված՝ Հայաստանին ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու հարցում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ մարտավարությունը ծանր հետևանք է ունենալու նաև իրենց համար. նախկինին վերադարձ չի կարող լինել
Մարսի արբանյակների ծագման գաղտնիքը՝ Ճապոնիայի նոր առաքելության թիրախում
09:30
Դանիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի տեքստիլ արտադրության խոշոր կենտրոն
Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային իրավիճակն ու խաղաղության գործընթացը
Արցախի կորուստը, իրոք, առնվազն խորհրդանշական նախադեպ է
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում

Հոսանքի տատանումների պատճառով քաղաքացիները տուժում են, բայց ոչ միշտ են փոխհատուցման պահանջ ներկայացնում

Թեև պարբերաբար խոսվում է ՀԷՑ-ի արդիականացման, իրականացվող ներդրումների մասին, սակայն քաղաքացիները շարունակում են դժգոհ մնալ հոսանքի պարբերական անջատումներից, տատանումներից, որոնք երբեմն օրվա մեջ մի քանի անգամ են լինում, հաջորդում են իրար, որի պատճառով քաղաքացիների էլեկտրատեխնիկան շատ դեպքերում շարքից դուրս է գալիս։

Այս խնդիրն արդեն տարիներ շարունակ է առկա է և ոչ մի կերպ լուծում չի ստանում։ Վիճակն այնքան սրվեց, որ սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ները հասան նրան, որ ՀԷՑ-ում դիմումի հստակ ձև մշակվեց, որը լրացնելով՝ քաղաքացին նշում է, թե անջատումների պատճառով ինքը ինչ վնաս է կրել, և փոխհատուցում է պահանջում։ Համարժեք փոխհատուցում, սակայն, ոչ բոլոր դեպքերում է տրամադրվում քաղաքացիներին։ Եթե խոսքը գումարային փոխհատուցումների մասին է, ապա այդ պրոցեսը ամիսներ է տևում, քաղաքացին կանգնում է ապացուցման խնդրի առաջ, որպեսզի հիմնավորի, որ իր տեխնիկան վնասվել է հենց հոսանքի անջատման, տատանումների պատճառով։ Իսկ եթե քաղաքացին գումարային պահանջ չի դնում, ապա ՀԷՑ-ը գրեթե առանց խոչընդոտի իրեն պատկանող սերվիս-կենտրոնում վերանորոգում է վնասված տեխնիկան։

«Ի դեպ, հենց մեր հորդորով հնարավոր եղավ հասնել նրան, որ սպառողները կարողանան ՀԷՑ-ին պահանջ ներկայացնել, որ իրենց տատանումների պատճառով է վնասվել տեխնիկան։ Իրենք դիմումի ձև մշակեցին, և սպառողը, խնդրի դեպքում, գնում է, դիմումը լրացնում է, և ընթացք են տալիս խնդրին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Չիլինգարյանը։

Վերջինիս խոսքով, սակայն, խնդիրը մեծամասամբ նաև սպառողների մեջ է։ Երբ հոսանքի տատանումներ են լինում, և դա մեկ կամ երկու շենքում չի լինում, այլ տարածքը շատ ավելի մեծ է լինում և տասնյակ շենքեր է ներառում, այդ տարածքից 1-2 բողոք է լինում։ «Եթե բոլորը բողոքեն, ՀԷՑ-ը առանց խնդրի կընդունի, որ դա իր մեղքով է եղել։ Մանավանդ, որ այդ տատանումները իրենց մոտ ֆիքսվում են։ Բայց եղել է դեպք, որ ընդամենը մի մարդ է բողոքել, և ՀԷՑ-ը չի բավարարել այդ բողոքը՝ այն պատճառաբանությամբ, որ իրենց մոտ տատանում չի եղել, եթե լիներ, մյուս բնակիչներն էլ կտուժեին»,- նշեց Չիլինգարյանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ քաղաքացին խնդրի առաջ է կանգնում նաև այն ժամանակ, երբ պետք է ապացուցի, որ տեխնիկան վնասվել է հենց ՀԷՑ-ի պատճառով, քանի որ հնարավոր է՝ այդ շենքում մեկը եռակցման ինչ-որ աշխատանք տանի, ու տատանումը պայմանավորված լինի դրանով, ՀԷՑ-ի մեղքը չլինի։ «Խնդիրները սրանք են։ Բայց դրանցից բացի՝ այլ խնդիրներ կան։ Օրինակ՝ երբ ամռանը փչացել է սառնարանը հոսանքի տատանման պատճառով, ու մինչև ՀԷՑ-ը իր սերվիս-կենտրոնում վերանորոգում է այդ սառնարանը՝ 2-3 շաբաթ է տևում, ու քաղաքացին դրա պատճառով այլ խնդիրների առաջ է կանգնում, մթերքն է փչանում։ Պարզապես Հայաստանում սպառողը այդքան հետևողական չի լինում, նման պահանջներ չի դնում, դրա համար էլ այս վիճակն է»,- եզրափակեց Կարեն Չիլինգարյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում