Արմեն Ջիգարխանյանը կարծում է, որ իր նախկին կինը պետք է արժանի պատիժ կրի բոլոր այն գործողությունների համար, որոնք արել է: Այս մասին գրում է teleprogramma.pro-ն:
Նոյեմբերի վերջին, երբ Ջիգարխանյանը և Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան բաժանվել են, Վիտալինայի դեմ հետաքննություն է սկսվել: Կինը մեղադրվում է մեծաթիվ ֆինանսական մեքենայությունների համար: ԶԼՄ-ների տեղեկությամբ՝ դեռևս Ջիգարխանյանի հետ ամուսնացած ժամանակ կինը դերասանի ամբողջ ունեցվածքը գրանցել է իր անունով, այդ պատճառով բաժանությունից հետո դերասանը ձեռնունայն է մնացել: Հիմա նա ապրում է բնակարանում, որը նվիրել են ընկերները և հույս ունի, որ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան կպատժվի իր արածների համար:

«Անկեղծորեն կասեմ, առաջին անգամ չգիտեմ՝ ինչ անել: Նույնիսկ փողը չեմ ափսոսում, փողն ի՞նչ է՝ գնաց-եկավ… Բայց այնպիսի անամոթություն է: Խաբեություն, դավաճանություն… Ես կին ունեի, հիմա չունեմ, և փառք Աստծո: Միակ ցանկություն ունեմ՝ նրան խստորեն պատժել»,- ասել է Ջիգարխանյանը լրագրողներին:








































