Երբ հաջողակ ես ու հայտնի, ակամա դառնում են սեփական հանրաճանաչության պատանդը։ Elle պարբերականն անդրադարձել է հայտիների, որոնց բյութի-փոխակերպումները քննարկվել են ողջ աշխարհում։
Ռիհաննա


Անցնող տարվա գլխավոր նյուզմեյքերը Ռիհաննան է։ 29-ամյա երգչուհու մասին խոսել են ոչ միայն կարիերայի և անձնական կյանքի համատեքստում, այլև արտաքինի փոփոխությունների։ Տարվա ընթացքում նա գիրացել է ավել քան 15 կգ-ով և դեռևս չի շտապում հրաժեշտ տալ ավելորդ կիլոգրամներին։ Նա իրեն բավականին հարմարավետ է զգում իր մարմնում և ապացուցել է, որ պետք է կարողանալ ապրել սեփական հաճույքով։
Թեյլոր Սվիֆթ


Թեյլոր Սվիֆթը գրեթե չի երևացել հանրությանը փետրվարից, և հաղթականորեն բեմ է վերադարձել դեկտեմբերին՝ նոր ալբոմով։ Նա իր արտաքինով ցնցել է երկրպագուներին։ Երգչուհին ավելացրել է քաշը 10 կգ-ով, սակայն ավանդական բաց կոստյումներից չի հրաժարվել։
Ջանեթ Ջեքսոն


Ջանեթ Ջեքսոնը հղիության ընթացքում մոտ 50 կգ-ով ավելացրել էր քաշը։ Առաջնեկին լույս աշխարհ բերելով 50 տարեկանում և հեռանալով երեխայի հորից՝ նա կես տարում վերադարձել է նախկին կազմվածքին։ Նա ինտենսիվ մարզվում է և խստորեն վերահսկում սննդակարգը։










































