Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում զինվորը հրաձգային վնասվածք է ստացել: Ինչպես հաղորդում է APA գործակալությունը, պատահարը տեղի է ունեցել Արդարադարտության նախարարության քրեակատորղական ծառայության անվտանգության գնդում:
19-ամյա Քյամիլ Շուքյուր օղլու Իսաևը տաբելային զենքից կրակել է, ինչի հետևանքով վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց:
Քրեակատարողական ծառայության հասարակական կապերի բաժնի հրամանատարը հաստատել է այս տեղեկատվությունը և նշել, որ պատահարը տեղի է ունեցել զինվորի անփութության հետևանքով: