Էդինբուրգի դուքս, 96-ամյա արքայազն Ֆիլիպն արքայազն Հարրիին է փոխանցել Մեծ Բրիտանիայի թագավորական ծովային հետևակի գեներալ-կապիտանի իր կոչումը։ Այս մասին ասվում է Քենսինգթոնյան պալատի թվիթերյան էջում, փոխանցում է metro պարբերականը։

Արքայազն Ֆիլիպը 64 տարի շարունակ՝ 1953 թվականի հունիսից, զբաղեցրել է ծովահետևակայինների գեներալ-կապիտանի պաշտոնը՝ ստանալով այն Ջորջ VI թագավորի մահից հետո։
Պատկառելի տարիքով պայմանավորված՝ Էդինբուրգի դուքսն այս տարվա ամռանը դադարեցրել էր որպես թագավորական ընտանիքի անդամ իր պաշտոնական հասարակական գործառույթների իրականացումը։








































