Դեկտեմբերի 20-ին կայացած ուղիղ գծի ընթացքում Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը հայտարարել է, որ 2018 թվականին հրավիրել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, փոխանցում է tut.by պորտալը։
«Հաջորդ տարի իմ հրավերով Բելառուսի նախագահին հյուր ենք սպասում։ Առաջարկել եմ, որպեսզի նա գա ապրիլին, որպեսզի մենք միասին բելառուսական տրակտորով ցանենք հացահատիկի դաշտը»,-ասել է Դոդոնը։
Դոդոնը Բելառուս էր այցելել այս տարվա հուլիսին։ Լուկաշենկոյի հետ նրանք մասնակցել են Վիտեբսկում «Սլավոնական տոնավաճառի» բացմանը։ Հանդիպման ժամանակ Լուկաշենկոն հայտնել էր Դոդոնին, որ Բելառուսը պատրաստ է ցանկացած պահի Մոլդովայի համար անել հնարավոր ամեն բան։










































