Անաստասիա Վոլոչկովան անհաջողակ սրիկա է անվանել նախկին սիրեկանին՝ Չերմեն Ձոտովին, ով նոյեմբերին հրապարակել է նրա սեքսուալ բնույթի լուսանկարները: Նա նաև նշել է, որ չի պատկերացնում՝ դրանք որ պահին կարող էն արված լինել:

«Մեզնից յուրաքանչյուրի կյանքում սեքս կա, բայց կնոջը դրա ժամանակ լուսանկարելը, դա ինչպե՞ս է ընդհանրապես հնարավոր: Կինը երբ հաճույք է զգում փակում է աչքերը: Ինչպես է ընդհանրապես հնարավոր լուսանկարել»,- հայտարարել է նա «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոյի եթերում:
Նա նշել է, որ գոհ է նախկին սիրեկանի նկատմամբ հետաքննության ընթացքից:
«Բացի անհաջողակ սրիկայից՝ այլ կերպ ես նրան անվանել չեմ կարող: Հիմա մենք նրա հետ պարզաբանում ենք: Ինձ այդ մարդը սկզբում գերեց, գեղեցիկ, ազնիվ թվաց»,- ասել է Վոլոչկովան:








































