ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) առաքելության պատվիրակությանը։
Ինչպես տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Հոսսեին Սամիի գլխավորած պատվիրակության հետ նախարար Կարայանը քննարկել է ԱՄՀ նոր ծրագրի մշակումը։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ՀՀ Կառավարության 5-ամյա ծրագրին, գործադիրի տնտեսական առաջնահերթություններին և դրանցից բխող ընթացիկ և առաջիկա գործողություններին: Քննարկվել են նաև ԱՄՀ հետ համագործակցության հետագա առաջնահերթ ուղղությունները:









































