Իրաքյան Քրդստանի տարածքում զանգվածային ցույցերի արդյունքում հրկիզվել են տարածաշրջանի բոլոր քաղաքական ուժերի գրասենյակները։ Ռանիայում ցույցերի ժամանակ զոհվել է առնվազն 3 մարդ, ևս 80 անձիք տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ են ստացել։

Reuters-ի հաղորդմամբ՝ հարյուրավոր մարդիկ մասնակցում են կառավարության հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներին։
Ցուցարարները ոչնչացրել են այնպիսի քաղաքական ուժերի գրասենյակները, ինչպիսիք են Քրդական դեմոկրատական կուսակցությունն ու Քրդստանի Հայրենասիրական միությունը։










































