Օրերս պապարացիները լուսանկարել են Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի դստերը՝ Շայլոյին, գրում է gogetnews.info-ն: Երկրպագուները ցնցվել են աղջկա և հոր նմանությունից, նաև որ Շայլոն տարեցտարի ավելի է տղայի նմանվում:

Շայլոն նախընտրում է տղայի հագուստ կրել, սանրվածքը կարճ է: Աղջիկը նաև ծնողներին և ծանոթներին խնդրում է իրեն Ջոն անվանել: Անջելինան աջակցում է աղջկան և չի արձագանքում նրա այդ պահվածքին:
Երկրպագուները պնդում են, որ հիմա աղջիկը երիտասարդ տարիքում ճիշտ հոր տեսքն ունի:











































