Thursday, 09 05 2024
«Եվրատեսիլ 2024». Հայաստանն անցավ եզրափակիչ փուլ
Հայտնի է որքան մարդ է գտնվել Հանրապետության հրապարակում անցկացված հանրահավաքին
Բախվել են շտապօգնության մեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց
«Ճերմակ զգեստով» Քոչարյանը փորձում է վիժեցնել կարգավորման գործընթացը՝ խաղ վերադարձնելով Մոսկվային
00:45
Օրբանը Չինաստանն անվանել է աշխարհի հենասյուներից մեկը
Գալստանյանը ցույց է տվել այտուցված ոտքերը՝ արդարանալով, թե Քոչարյանի մոտ չի գնացել
Փաշինյան-Պուտին նոր համաձայնությունը. բաց մնացած հարցեր
Ընդդիմության մահակը 2 ծայր ունի, 2-ով էլ հարվածում են
Ոստիկաննե՛ր, բեռնատարը վարել են ժողովրդի վրա. Գալստանյանը իշխանությանը մեղադրեց սադրանքի մեջ
Ամենաշատը 7-10 օր. Գալստանյանը իշխանափոխության ժամկետ նշեց
Եթե բեկվի կարգավորման հունը, ո՞րն է լինելու «օրհնյալ հունը»
Սկսվեց. հետպատերազմյա չորորդ շրջանը
Քաղաքական և քաղաքացիական ուժերը Երևանում հանդիսավորությամբ նշել են Եվրոպայի օրը
Եւ մի տաներ զմեզ ի փորձություն
15 երթուղին մայիսի 10-ին չի սպասարկվի
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է
«ՀՀ ինքնիշխանությանն ու սահմանադրականությանն այլընտրանք չկա»․ Պապիկյան
Կասեցնե՞լ, թե բեկե՞լ. ինչպես «փրկել» Ալիեւին
-
22:15
Եթե չունեն ծրագրեր՝ ռիսկեր եմ տեսնում. կարելի է ենթադրել՝ օրակարգը կա, բայց մեզ հետ չեն կիսվում
Քաղաքական գնահատական կտրվի՞ նախկին և ներկա իշխանություններին. հարցեր ունենք շարժման առաջնորդին
Մեհրաբյան online
Կարծում եմ՝ այստեղ են. Սրբազանը իրեն աջակցող ՔՊ պատգամավորների անուններ տվեց
Գալստանյանը հայտարարել է վաղվանից անհնազանդության ակցիաներ սկսելու մասին
«Ստիպելու ենք դա իրեն անել. Աստված պետք ա հաղթի». Գալստանյանը ներկայացրեց իշխանափոխության քայլերը
Գալստանյանի աջակիցները կոտրել են օպերատորի տեսախցիկը․ ՔԿ
21:10
«Ուկրաինայում ՆԱՏՕ-ի ռազմական մասնագետներ կան»․ Լեհաստանի վարչապետ
Տոկաեւը բացե՞լ է Ալմաթիի հայ-ադրբեջանական հանդիպման «կոդը»
Ռուսաստանը բերվում է 20 թվականի դիրքին. մխիթարանք՝ բարոյահոգեբանական ֆիասկոյի ֆոնին
«Մեր պատասխանը՝ Բագրատին»․ ՔՊ խմբակցության քարտուղար
Հուսամ՝ չեն արհամարհի, խաղաղ անցնցում կկատարեն իրենց պետական պարտավորությունը. Գալստանյան

«Կապացուցեմ, որ ճիշտ եմ». Կայարանցի Թևոսիկի եղբոր սպանության գործով դատարանը շրջապտույտի մեջ է

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ երրորդ անգամ ավարտվեց Կայարանցի Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության կազմակերպման, այդ սպանությունը կատարողին սպանելու և ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելու, պահելու, կրելու, գործադրելու համար մեղադրվող Իսրայել Սարգսյանի գործով դատական քննությունը:

Հիշեցնենք, որ այս գործով դատավորը երկու անգամ մտել է խորհրդակցական սենյակ՝ վերջնական դատական ակտ կայացնելու համար, սակայն որոշել է դատական քննությունը վերսկսել:

Ակնհայտ էր, որ առկա են խրթին կետեր, որոնք դատարանը չի կարողանում շրջանցել ու կայացնել դատավճիռ:

Հիշեցնենք նաև, որ ենթադրյալ սպանված Մովսես Ներսիսյանի դիակը հայտնաբերված չէ, դիակի բացակայությամբ անձին սպանության ծանր մասով մեղավոր ճանաչելը առավել խրթին է…

Դատարան էր հրավիրվել համակարգչատեխնիկական փորձաքննությունն անցկացրած փորձագետը:

Դատարանը լրացուցիչ հարցեր տվեց փորձագետին՝ Արթուր Սաֆարյանի սպանության օրը ԵրևանիՍարյան փողոցում տեսանկարահանող սարքի կողմից ֆիքսված անձի՝ ենթադրյալ քիլլերի հագուստի գույների ու երանգների վերաբերյալ:

Մեղադրական եզրակացության մեջ նշված է, որ սպանությունն իրականացնողը սև բաճկոնով է եղել, իսկ տեսանյութում պատկերված անձի բաճկոնը բաց գույնի է երևում:

Փորձագետը նշեց, որ Սարյան փողոցում տվյալ օրը, ժամը 23-ն անց 55-ին փողոցային լուսավորությունն անջատվել է: Հայտնի չէ՝ ինչ հնարավորություն է ունեցել տեսանկարահանող սարքը, գիշերային տեսանկարահանման հնարավորություն ունեցե՞լ է, թե՞ ոչ, լուսավորության ինչ աղբյուրներ են եղել, ինչ պայմաններ: Նման պայմաններում, ըստ փորձագետի, գույների «մուգն ու բացը որոշել հնարավոր չէ»:

Տեսանյութից արտատպված լուսանկարներում տվյալ անձի բաճկոնը բաց է երևում, տաբատը՝ մուգ, բայց դա կարող է լուսավորության պայմանների հետ կապված՝ խաբկանք լինել, հնարավոր է, որ հենց բաճկոնը իրականում լինի մուգ, իսկ տաբատը՝ բաց գույնի: Փորձագետն ասաց նաև, որ իրենց տրված հարցերի մեջ նշված չի եղել՝ հագուստի գույները որոշելը: Այն հարցերին, որոնք դրված են եղել փորձագետների առաջ, իրենք պատասխանել են:

Ամբաստանյալ Իսրայել Սարգսյանը դժգոհեց. «Չեմ իմանում տվյալ մասնագետի մասնագիտական չափանիշները, բայց տրամաբանորեն եմ խոսում՝ նկարահանումը Երևանի կենտրոնում է կատարված, Համզաչիմանում չի: Եթե անգամ փողոցային լուսավորություն չկար, կային շենքերի լույսերը: Ես 26 հատորանոց գործի նյութերից հաստատ գիտեմ, որ այդ տեսանկարահանող սարքը «նաչնայա վիձենյայով է եղել… Չէր կարա սպիտակ տաբատը սև ցույց տալ, իսկ սև բաճկոնը՝ սպիտակ…»:

Փորձագետի լրացուցիչ հարցաքննությունը ավարտվեց:

Կողմերը այլ միջնորդություններ չունեին:

Նախագահողը հայտարարեց, որ դատաքննությունն ավարտված է, դատարանն անցնում է դատական վիճաբանությունների փուլին:

Կողմերը միահամուռ նոր ելույթներ չունեցան: Նրանք հայտարարեցին, որ պնդում են իրենց արդեն հրապարակած ճառերը:

Հիշեցնենք, որ գործով մեղադրող դատախազը իր ճառում հաստատված էր գնահատել առաջադրված բոլոր մեղադրանքները և միջնորդել էր Իսրայել Սարգսյանին մեղավոր ճանաչել մեղսագրված բոլոր արարքների համար ու դատապարտել 25 տարի ազատազրկման:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը միջնորդել էր Իսրայել Սարգսյանին դատապարտել ցմահ ազատազրկման:

Իսրայել Սարգսյանն ու նրա շահերի պաշտպանը պահանջել էին սպանությունների մասով արդարացման դատական ակտ կայացնել, քանի որ գործով ապացույցներ ձեռք չեն բերվել:

Ամբաստանյալ Իսրայել Սարգսյանը նախ հանդես եկավ հայտարարությամբ՝ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Երեմ Սարգսյանի վերաբերյալ:

Նա նշեց, որ Երեմ Սարգսյանն ավելի խիստ պատիժ է միջնորդել, քան՝ դատախազը: Ինչպես նաև նշեց, որ մեկ այլ գործով հարցազրույցներից մեկի ժամանակ Երեմ Սարգսյանին հարցրել են նրա պաշտպանյալի նկատմամբ կատարված գաղտնալսումների վերաբերյալ: Երեմ Սարգսյանը այդ հարցազրույցում ասել է, ըստ Իսրայել Սարգսյանի մեջբերման, որ գաղտնալսումները գործի համար չեն կարող ապացույց հանդիսանալ ու դրվել մեղադրանքի հիմքում: Իսրայել Սարգսյանը, համեմատելով իր գործի համար առանցքային ապացույց հանդիսացող՝ գաղտնի կատարված ձայնագրությանը, որը նրա կարծիքով նաև մոնտաժված է, հարցրեց՝ ինչպե՞ս է նույն փաստաբանը այդ ձայնագրությունն ընդունում որպես մեղադրանքի հիմք… «Էդ ռակուրսով Երեմ Սարգսյանն ինձ հարցեր էր տալիս… Ինքը համոզված է, որ ես տենց բաներ եմ ասել… Ես մտածում եմ՝ կարելի էր սկզբունքային լինել, երկակի ստանդարտներով չաշխատել…»:

Այս հայտարարությանն ի պատասխան՝ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Երեմ Սարգսյանն ասաց. «Ես ուրախ եմ, որ Իսրայել Սարգսյանը հետևում է իմ հարցազրույցներին… Նա իմ խոսքը ճիշտ մեջբերեց: Սակայն խոսքը տարբեր ապացույցների մասին է: Ես խոսել եմ պետական մարմինների կողմից օպերատիվ-հետախուզական գործողությունների շրջանակում կատարված գաղտնալսման մասին, որի հիմքերը կասկած էին հարուցում: Իսկ այս դեպքում երկու անձի միջև խոսակցություն է եղել, որն ուղղակի ձայնագրվել է խոսողներից մեկի կողմից… Երկակի ստանդարտների ու անսկզբունքայնության մասին դատողություն անելիս պետք է հասկանալ՝ ինչի վերաբերյալ է խոսքը… Պարոն Իսրայելը չէ, որ պիտի գնահատի իմ աշխատանքը…»:

Ամբաստանյալ Իսրայել Սարգսյանը, որ նախորդ դատաքննությունների ավարտին բավական երկար ելույթներ էր ունեցել, այս անգամ կարճ խոսեց. «Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում, կյանքում չեմ էլ ճանաչի… Ես մեղավոր չեմ: Ես կապացուցեմ, որ ճիշտ եմ, ժամանակի խնդիր է…»:

Իսրայել Սարգսյանը վերջին խոսք էլ չասաց՝ նշելով. «Երկու անգամ վերջին խոսք եմ ասել…»:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ: Դատական ակտը, եթե կայացվի, կհրապարակվի դեկտեմբերի 20-ին:

Հիշեցնենք, որ 46-ամյա Իսրայել Սարգսյանը մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ, 104 հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետերով և 235 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ Իսրայել Սարգսյանը կազմակերպել և օժանդակել է Մովսես Ներսիսյանի կողմից Արթուր Սաֆարյանի սպանության կատարմանը, ապա այդ հանցանքը թաքցնելու նպատակով կյանքից զրկել է սպանության կատարող Մովսես Ներսիսյանին: Արթուր Սաֆարյանի սպանությունը կատարվել է 2014 թվականի հունվարի 27-ին՝ նա կրակոցներով սպանվել է իր շենքի բակում:

Առավել դաժան ճակատագրի, ըստ այս քրեական գործի, արժանացել է Մովսես Ներսիսյանը՝ Արթուր Սաֆարյանի սպանության ենթադրյալ կատարողը: Սպանության հետքերը թաքցնելու նպատակով, ըստ մեղադրանքի, Իսրայել Սարգսյանի կողմից Մովսեսը ենթադրաբար սպանվել է 2014 թվականի փետրվարի 1-ին՝ «Մագնում» հյուրանոցում: Սպանությունից հետո Իսրայելը Մովսեսի դիակը նետել է իր հողամասի տարածքում գտնվող դիտահորի մեջ:

Այս գործի առանձնահատկությունն այն է, որ սպանության մեղադրանք է առաջադրվել՝ տուժող Մովսեսի դիակը հայտնաբերված չլինելու պայմաններում: 2014 թվականի փետրվարի 1-ից մինչ օրս Մովսես Ներսիսյանի մասին ոչ մի տեղեկություն չկա, նրա դիակը հայտնաբերված չէ:

Իսրայել Սարգսյանին մեղադրանք է առաջադրված նաև ապօրինի կերպով «ՏԿ» մոդելի ատրճանակ, փամփուշտներ և այլ ռազմամթերք ձեռք է բերելու, կրելու, գործադրելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում