Monday, 22 06 2026
12:10
Իրանը հայտարարում է բանակցություններում առաջընթացի մասին
Ադրբեջանի «ազգությամբ հրեա հերոսի» կերպարը մտացածին է
Հեզբոլլահը նոր մարտավարություն է կիրառում Իսրայելի դեմ
11:40
«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր
11:30
Իրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս Անջելեսին
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
11:10
Միջնորդները խոսում են ԱՄՆ-Իրան բանակցություններում առաջընթացի մասին
Ովքե՞ր են այդ մարդիկ, որոնք արդեն մի տարի է՝ կարողանում են «պլստալ»․ Ավինյան
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն
Վերահսկողությունը պետք է ինտենսիվ լինի․ քաղաքապետը՝ Կիևյան կամրջի հիմնանորոգման մասին
Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են որոնողական աշխատանքները
Երևանի քաղաքապետարանի գործիքակազմը ընդլայնվում է․ Ավինյանի «նուրբ» և վերջին նախազգուշացունը բոլորին
Այրվել է Tesla մակնիշի ավտոմեքենա․ տուժածներ չկան
Մինչև աշուն պետք է հասցնենք․ Ավինյանի հանձնարարականը՝ հանրային տրանսպորտի հետ կապված
2025-ի փոփոխությունները պարտադիր են․ ՏԿԵ նախարարի տեղակալը հանդիպել է ընդերքօգտագործողների հետ
Կարապետյանը կզբաղվի իր կալուգյան գործերով, իսկ խմբակցության կուռացիան կհանձնի Քոչարյանին
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին
Ամենաթողություն է սա. հեղափոխությունը կավարտվի, երբ իշխանության բոլոր ճյուղերը ծառայեն քաղաքացուն
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է․ նախարարությունը մանրամասներ է հայտնել Արտենիի վթարից տուժածների մասին
Ռուսաստանը անկախ Հայաստան երբեք չի ընդունի, մյուս կողմից՝ մեզ երբեք չի ներվի շրջադարձը դեպի ՌԴ
Բախվել են «Ֆորդ» և «Զիլ» մակնիշների ավտոմեքենաները․ կան 9 տուժած և զոհ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Դեսպան Մկրտչյանը մասնակցում է OAS Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին․ քննարկվում են միջազգային օրակարգի հարցեր
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Մոսկվայի սպառնալիքը կոնկրետ և հասցեական է
Թբիլիսիի մետրոյում ռելսերի վրա ընկնելու հետևանքով երիտասարդ կին է մահացել
«Մեր ժամանակների հերոսը». Արմեն Պապյան

ԹԻ հայտարարությունը՝ ԵՊՀ ռեկտորի հարցազրույցի վերաբերյալ

Ս․թ․դեկտեմբերի 18-ին «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներ Դավիթ Պետրոսյանը և Յուրի Ավագյանը հացադուլ և դասադուլ են սկսել՝բողոքելով ՀՀ կրթության և գիտության նախարարի, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ շուրջ մեկ ամիս տևած բանակցությունների անարդյունավետությունից, քանի որ վերջիններս նրանց խոստումներ են տվել տարկետման հարցում զիջումների գնալ «Զինապարտության մասին» նոր օրենքի ընդունումից հետո, սակայն գործնական քայլեր չեն ձեռնարկել։

Նույն օրը Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) ռեկտոր Արամ Սիմոնյանը նախաձեռնության երկու անդամների հացադուլ սկսելու քայլը մեկնաբանել է «Ազատություն» ռադիոկայանին տրված հարցազրույցում, որտեղ ինքնավստահությամբկեղծ տեղեկատվություն է տարածել հացադուլավորների մասին, ասելով, որ «երեկ չէ առաջին օրը կարծեմ եկել են Լեհաստանից, Սորոսի՝ այդ հայտնի կազմակերպության համաժողովից, թե հանդիպումից։ Բնականաբար, երևի, ինչ-որ առաջադրանքներ են ստացել և եկել են, առավոտյան մտել են այդ լսարանը, իրենց նախկին հացադուլի լսարանը, և հացադուլ են անում»։

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) հայտարարում է, որ դեկտեմբերի 11-ից 15-ը Դավիթ Պետրոսյանը մասնակցել է Լեհաստանում անցկացված «Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմի» (EPDE) ձմեռային հնգօրյա դպրոցին՝ ԹԻՀԿ պատվիրակության կազմում՝ որպես կազմակերպության դիտորդական առաքելության տարածքային համակարգող: EPDE-ն տասից ավել կազմակերպությունների միջազգային կոալիցիա է, որի նպատակն է աջակցել Արևելյան գործընկերության երկրներում և Ռուսաստանում ընտրությունների հանրային վերահսկությանը և Եվրոպայում ժողովրդավարական ընտրական գործընթացների կայացմանը: Դավիթ Պետրոսյանը միջոցառման մասնակցության հրավերը ստացել է EPDE քարտուղարության՝ «European Exchange» կազմակերպության կողմից: Յուրի Ավագյանը չի հրավիրվել և, հետևաբար, չի մասնակցել միջոցառմանը: EPDE ձմեռային դպրոցի կազմակերպումը և ֆինանսավորումը որևէ առնչություն չունի «Սորոսի» հիմնադրամի հետ, որի տակ ԵՊՀ ռեկտորը ենթադրաբար նկատի է ունեցել «Բաց հասարակության հիմնադրամներ» կազմակերպությանը:

ԹԻՀԿ-ը գտնում է, որ ԵՊՀ ռեկտոր Ա.Սիմոնյանի կողմից տրված վերոնշյալ հարցազրույցը կանխամտածված սուտ տեղեկատվության տարածում է, որն ակնհայտորեն հետապնդել է «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունն ու նրա անդամներին վարկաբեկելու նպատակ և միջազգային ֆինանսավորման կամ «Սորոսի» անվան օգտագործմամբ տվյալ նախաձեռնության նկատմամբ բացասական վերաբերմունք ձևավորելու միտում: Բոլոր դեպքերում Ա.Սիմոնյանի վարքագիծնանպատվաբեր է և անհարիր բարձրագույն կրթօջախի ղեկավարի պաշտոնը զբաղեցնողին և արժանի է խիստ գնահատականի նրան ընտրող մարմնի, ինչպես նաև ԵՊՀ դասախոսական կազմի և ուսանողության կողմից:

Հարկ է նշել, որ «Բաց հասարակության հիմնադրամների» և տվյալ կառույցի կողմից ֆինանսավորվող հասարակական կազմակերպությունների դեմ վերջին ժամանակներս հատկապես ինտենսիվ են դարձել հրապարակային սուտ տեղեկատվությունը, զրպարտություններն ու մեղադրանքները, որին մասնավորապես լծվել են իշխող Հայաստանի հանրապետական կուսակցությանանմիջական ռեսուրսները, օրինակ՝ «Արարատ» հեռուստաընկերություն (գրանցված է ՀՀԿ կենտրոնական գրասենյակի հասցեում),Henaran.am (ղեկավար՝ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ Է.Շարմազանովի կինը), ՀՀ Ազգային ժողովի պատգամավորՀայկ Բաբուխանյան (ՀՀԿ խմբակցության անդամ),ինչպես նաև որոշ այլ լրատվամիջոցներ, օրինակ՝ «Հայոց աշխարհ», «Սպուտնիկ Արմենիա»: Ընդ որում, նույն լրատվամիջոցները ջանքեր չեն թափում ապահովելու բազմակարծությունը և ներկայացնելու այլ տեսակետներ: Ակնհայտ է, որ այս թիրախավորված և ինտենսիվ քարոզարշավը տարբերանհատների և լրատվամիջոցների կողմից պատահականություն և զուգադիպություն չէ և նպատակաուղղված է հարված հասցնելու քաղաքացիական հասարակության այն կառույցներին, որոնք ակտիվորեն աշխատում են Հայաստանում մարդու իրավունքները և ժողովրդավարության արժեքները հաստատելու ուղղությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում