ԵՄ-ում Մալթայի բնակիչներն ամենից շատն են գումար ծախսում իրենց տների վրա։ Կահույքի գնմանն ու ինտերիերին է հատկացվում նրանց ծախսերի 7 տոկոսը։
Ինչպես հայտնում է եվրոպական վիճակագրական Eurostat ծառայությունը, փոքր-ինչ ավելի պակաս գումար են պատրաստ ծախսել գերմանացիները (նրանց ծախսերի 6.8 տոկոսն ուղղվում է ինտերիերին)։ Նրանց հաջորդում են ավստրիացիները (6,6 տոկոս) և լիտվացիները (6,5 տոկոս)։

Իսկ ներքին հարդարման վրա ամենից քիչ ծախսում են Հունաստանում (2,8 տոկոս), Լատվիայում (4 տոկոս) և Իսպանիայում (4,2 տոկոս)։
Եվրոպացին կահույքի գնման, վերանորոգման մանր աշխատանքների վրա տարեկան միջինը ծախսում է մոտ 900 եվրո (5.5 տոկոս)։ Եվրոպացիները նույնքան էլ ծախսում են սեփական մեքենայի վրա։











































