Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատաքննությունը գտնվում է գրավոր ապացույցների հետազոտման փուլում:
Մեղադրող դատխազները շարունակում են ներկայացնել գրավոր ապացույցները:
Մեղադրող-դատախազներն ներկայացրեցին Արթուր Սողոմոնյանի մասնակցությամբ կատարված քննչական փորձարարության արձանագրությունը: Ըստ արձանագրության Արթուր Սողոմոնյանը խմբիա այլ անդամների հետ Երևան է եկել Սպիտակից: Նրանց մոտ զենք չի եղել: Արդեն ՊՊԾ-ն գրավելուց հետո նա ինքնաձիգ է տեսել Արմեն Բիլյանի մոտ, իսկ Արայիկ Խանդոյանի զենքը կախված է եղել ուսից:
Բիլյանը կրակել է և ոտքի հարվածով բացել դուռը և մտել շենք: Գոռոց է լսել ու կրակոցներ:Հետո տեսել է փորը բռնած փախչող տղամարդ: Ավելի ուշ իմացել է, որ վիրավորը ոստիկան էր: