Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, Ազգային ժողովը շարունակում է արտահերթ նիստի աշխատանքները:
«Չգիտեմ՝ որն է պատճառը, որ կառավարությունը, այս էլ որերորդ անգամ, ուզում է հրատապ սղացնել նախագծեր»,- հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
Նրա խոսքով՝ չի կարող մեղադրել ամբողջ համակարգին, որովհետև մեղադրելու և չպատժվելու համար պետք է լինել մոլորյալ առողջապահության նախարար:
«Ով ինչ չի կարողանում կոնկրետացնել, սվաղում է ողջամիտ բառով. ի՞նչ է նշանակում ողջամիտ դիտորդ, դա օյա՞ղ դիտորդն է, ի՞նչ բացատրություն ունի»,- հեգնեց Գևորգ Պետրոսյանը՝ կառավարությանը հորդորելով գնալ իրավական որոշակիությունը պահպանելու ճանապարհով:
Մանրամասները՝ տեսանյութում:











































