Նախկին բուժքույր Սառա Մալելին դարձել է Լոնդոնի առաջին կին-եպիսկոպոսը։ Այս մասին գրում է բրիտանական Church Times պարբերականը։
Մինչ Մալելին՝ եպիսկոպոս է եղել լորդ Ռիչարդ Չարթրեսը։ Նա հրաժարական է տել փետրվարին։ 55-ամյա Մալելին կդառնա Լոնդոնի 133-րդ եպիսկոպոսը։
Մալելին Սուրբ Պողոսի տաճարում լոնդոնյան թեմի եպիսկոպոսի լիազորությունները կստանձնի 2018 թվականին։ Նա հոգևորական է կարգվել 2006 թվականին և ավելի քան 35 տարի աշխատել Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայությունում, այդ թվում Անգլիայի գլխավոր բուժքրոջ պաշտոնում։ Այժմ նա կզբաղեցնի Անգլիայի եկեղեցու՝ կարևորությամբ երրորդ պաշտոնը։

Նշանակումից առաջ նա ասել է, որ ամուսնություն է համարում կնոջ և տղամարդու միությունը, սակայն միևնույն ժամանակ նա գլխավորում է ամուսնական միության և սեռական հարցերում եկեղեցու հայացքների վերանայման ծրագիրը։
Անգլիկան եկեղեցին թույլատրել է կանանց եպիսկոպոս դառնալ 2014 թվականին։









































