Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, Ազգային ժողովը շարունակում է արտահերթ նիստի աշխատանքները:
«Պետությո՞ւն ենք, թե՞ չէ. դատարանները չեն սպասարկում ո՛չ քաղաքացիական, ո՛չ բիզնես շահերը»,- հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը՝ հավելելով, որ մարդկանց չի հետաքրքրում՝ հանրային պաշտպանները, դատավորները շա՞տ են, թե՞ քիչ:
«Ի վերջո, ե՞րբ են լինելու ձեր ասած ողջամիտ ժամկետները, որպեսզի մի շաբաթվա, 10 օրվա ընթացքում հարցը լուծվի: Կգա՞նք դրան, թե՞ չենք գա»,- հարց բարձրացրեց ԱԺ փոխխոսնակը:
Մանրամասները՝ տեսանյութում:











































