
«Ինչևէ» (whatever) մակբայը 9-րդ տարին անընդմեջ գլխավորել է բառերի և արտահայտությունների ցուցակը, որոնք ամենից շատն են նյարդայնացնում ամերիկացիներին։ Այս մասին հայտնում է NBC New York-ը՝ հղում անելով սոցիոլոգներին։
«Ինչևէ» մակբայը բացասական զգացմունքներ է առաջացնում հարցվածների 33 տոկոսի մոտ։ Անցած տարի ցուցանիշը կազմել է 38 տոկոս։
Երկրորդ հորիզոնականում «կեղծ նորություններ» արտահայտությունն է։ Այս արտահայտությունն ամենանյարդայանցնող է անվանել պատասխանողների 23 տոկոսը։
Ցուցակում են հայտնել նաև «բառացիորեն» մակբայն ու «հասկանում ես, ինչի մասին եմ ասում» արտահայտությունը։







































