ԱՄՆ նախագահի որդին՝ Դոնալդ Թրամփ-կրտսերն իր ինսթագրամյան էջում հրապարակել է մեծ բլիթի լուսանկար: Դրա վրա պատկերված է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման:

Թրամփ-կրտսերը գրել է, որ ընկերները որոշել են իրեն բլիթ նվիրել, իսկ ինքը որոշել է այդ նվերով կիսվել ԱՄՆ սենատոր Կրուզի հետ: Այս տարվա մարտին Թեդ Կրուզը նամակի հեղինակներից էր: Այդ ուղերձոմ հեղինակները Պետդեպին խնդրել են ստուգել տեղեկությունը, որ ԱՄՆ նախկին նախագահ Օբամայի վարչակազմը պարբերաբար միջամտել է այլ երկրներում ընտրություններին:







































