ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը հրապարակել է տեսագրություններ, որոնցում ամերիկյան ռազմաօդային ուժերի օդաչուները հետապնդում են չճանաչված օբյեկտների։
Ինչպես հայտնում է The Washington Post-ը, ամերիկյան հետախուզության աշխատակից Լուիս Էլիզոնդոն, ով հոկտեմբերին պաշտոնաթող է եղել, հասել է երեք «առավել արտասովոր» տեսանյութերի գաղտնազերծման։ Կադրերում երևում է, թե ինչպես են ամերիկացի օդաչուները թիրախավորում «անոմալ տրանսպորտային ավիացիոն միջոցի», ինչպես ՉԹՕ-ներին անվանում են Պենտագոնում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պենտագոնն առաջին անգամ պաշտոնապես խոստովանել է «Ավիացիոն սպառնալիքների նույնականացման առաջադեմ ծրագրի» գոյությունը։ Ծրագրի շրջանակում գերատեսչությունը 22 մլն դոլար է ծախսել չճանաչված թռչող օբյեկտներին լրտեսելու համար, որոնք Պենտագոնի համար անհասկանալի ծագում ունեն։









































