Բանակցությունները պտուղ չտվեցին և անիմաստ էին այնքանով, որ մենք հասկացանք՝ քննարկումները արդյունք չեն տալիս: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը: Նրա խոսքով՝ այդ իսկ պատճառով նրանք կրկին դիմել են հացադուլի:
Ինչպես նշեց մեր զրուցակից Դավիթ Պետրոսյանը՝ իրենց ոչ մի փաստաթուղթ ցույց չի տրվել, թե ինչ չափորոշիչներով են առաջնորդվում՝ ասելով, թե բացառություններ են արվելու բացառիկ ուսանողների համար: «Անհնար է պարզել, չափել, թե ինչպես պետք է իրականացվի այդ ընթացակարգը»,- ասաց նա՝ հավելելով, թե բանակցությունների ժամանակ իրենք հասկացել են, որ այս դեպքում անհնար է կուռուպցիան բացառելը:
Նրա խոսքով՝ այժմ նրանց պահանջն ուղղված է պաշտպանության նախարարությանը և կոնկրետ Վիգեն Սարգսյանին:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լուսանկարը՝ Photolure-ի












































