Ծխախոտի արտադրությամբ զբաղվող Japan Tobacco կորպորացիան հայտարարել է, որ երկրի տարածքում մի քանի գործարան է փակում և կրճատում աշխատողների թիվը: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը: Դա կապված է ծխող ճապոնացիների թվի անկման հետ:
Ընկերությունը մինչև 2015 թվականի մարտ կփակի երկու գործարան և ինքնակամ հեռանալու առաջարկ կանի 8900 աշխատողներից 1600-ին:
Japan Tobacco-ն աշխարհում վաճառքի ծավալով երրորդն է՝ Philip Morris International-ից և British American Tobacco-ից հետո: Ճապոնիայում ծխողների թիվը նվազում է՝ բնակչության ծերացման, առողջության վերաբերյալ ճապոնացիների գիտակցության աճի և հակածխախոտային օրենսդրության խստացման ֆոնին: