Օքսֆորդի բառարանը youthquake-ը տարվա բառ է հայտարարել: Այս տերմինը նշանակում է մշակութային, քաղաքական կամ սոցիալական փոփոխություններ՝ պայմանավորված երիտասարդ սերնդի ազդեցությամբ: Այս մասին ասվում է Oxford University Press-ի կայքում:

Նշվում է, որ youthquake-ը տարվա բառ է ընտրվել, քանի որ 2017 թ. այն օգտագործել են 5 անգամ ավելի հաճախ, քան 2016-ին: Բառն առաջին անգամ 1965 թ. օգտագործել է Vogue-ի գլխավոր խմբագիր Դիանա Վրիլանդը:
2016 թ. տարվա բառ ճանաչվել «հետճշմարտություն»-ը (post-truth)։










































