Հռոմի միջով հոսող Տիբր գետի ափերին մինչեւ 2018 թվականի ամռանը կսարքավորվեն արհեստական լողափեր: Հանգստի գոտիների ընդհանուր մակերեսը կկազմի 10 հազար քառակուսի մետր: Այդ մասին հայտնել Է Իտալիայի մայրաքաղաքի քաղաքագլուխ Վիրջինյա Ռաջին: Լողափերին կտեղավորեն մարզական հարթակներ և հանգստի համար նախատեսված այլ ենթակառուցվածք, տեղեկացնում է The Local-ին:
«Տիբրը հատում Է Հռոմը, բայց, ցավոք, ինչպես եւ բազմաթիվ եվրոպական մեգապոլիսների մյուս գետերը, քաղաքի լիարժեք մաս չեն կազմում»,-նշել Է Ռաջին նախագծի շնորհանդեսի ընթացքում:
Լողափի գոտին պլանավորվում Է ստեղծել Հռոմի կենտրոնական մասում գտնվող Գուլիելմո Մարկոնիի կամրջի մերձակայքում, քաղաքի հիմնական տեսարժան վայրերից հարավ ընկած շրջանում:
Տիբր գետի ափերը փակ են ավտոտրանսպորտի համար, մեգապոլիսի կենտրոնի սահմաններում դրանց վրա սարքավորված են հեծանվային ճանապարհներ: Ամռանը գետի հարեւանությամբ սովորաբար աշխատում են սեզոնային սրճարաններն ու ռեստորանները:
Վիրջինյա Ռաջին Հռոմի պատմության մեջ առաջին կին քաղաքապետն Է: Նա քաղաքի ղեկավարի պաշտոնում ընտրվել Է 2016 թվականի ամռանը՝ երկրորդ փուլում ձայների 67,15 տոկոսով հաղթանակ տանելով իրա մրցակից Ռոբերտո Ջակետիի նկատմամբ, որը հավաքել Էր ձայների 32,85 տոկոսը:











































