«Արևելք» կայքը, Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության հայկական բաժանմունքի և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի աջակցությամբ, կազմակերպել է լրագրության դասընթացներ Հայաստանում ապրող սիրիահայերի համար։ Դասընթացների նպատակն է վերապատրաստել թղթակիցներ, որոնց գործիքը պետք է դառնա արևմտահայերեն լեզուն։
Լրագրության ոլորտի գիտակներն իրենց փորձն են փոխանցում սիրիահայ մասնակիցներին՝ պատմելով ընդհանուր տեղեկություններ լրագրության ոլորտի նրբությունների մասին։
«Մենք ունեցանք լեզվական հարթակ մը, ուր բացատրվեցավ, ներկայացվեցավ՝ ինչպես գրել հասանելի, հասկնալի պարզ արևմտահայերենով։ Շեշտը միշտ կդնենք արևմտահայերենի վրա, մանավանդ որ այսօր Հայաստանին մեջ կապրին մեծ թվով սուրիոհայեր, և իրենք շատ ուրախությամբ ընդառաջեցին, որպեսզի Հայաստանը դառնա կենտրոն սփյուռքի մամուլի համար մարդուժ ապահովելու՝ ըլլա թղթակցելով, ճամփորդելով, նյութեր պատրաստելով»,- ասաց «Արևելք» կայքի խմբագիր Սագօ Արեանը։







































