Երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսն ամանորյա տոնածառն է զարդարել իր երեխաների և 42-ամյա փեսացուի՝ Ալեքս Ռոդրիգեսի հետ, գրում է segodnya.ua-ն: Լոպեսը Մարկ Էնթոնիից երկվորյակներ ունի՝ Մաքսը (Մաքսիմիլիան Դևիդ) և Էմմին (Էմմա Մերիբելը): Հիմա երկվորյակներն 9 տարեկան են:

Ալեքս Ռոդրիգեսի հետ Լոպեսը սկսել է հանդիպել 2017 թ. մարտին, զույգի շրջապատից աղբյուրների հաղորդմամբ՝ նրանք շուտով կհայտարարեն նշանադրության մասին:










































