Բրուքլինյան Lineup Brewing ընկերությունը գարեջուր է ստեղծել, որն անվանել է երգչուհի Բեյոնսեի պատվին: Բայց երկրպագուները չեն կարողանա փորձել այն: Երգչուհու ներկայացուցիչները և իրավաբանական բաժինն ընկերության ղեկավարությանը պաշտոնական արգելք են ուղարկել: Նամակում ասվում է, որ ընկերությունը չի կարող Bïeryoncé անվանումն օգտագործել իր խմիչքների համար, հայտնում է popcornnews-ը:

Ընկերության տիրոջ խոսքով՝ գարեջրի այդ տեսակի ստեղծման համար իրեն Բեյոնսեն է ոգեշնչել:
«Նա ինձ շատ է ոգեշնչում, չէ՞ որ ես նույնպես լատինամերիկուհի եմ և իմ բիզնեսն ունեմ: Ես ուզում էի նրան պատվել և շատ եմ ցավում, որ նա դա որպես հաճոյախոսություն չգնահատեց»,- նշել է Կատարինա Մարտինեսը: Նա նաև չի նշել՝ արդյոք խմիչքն ուրիշ անվան տակ կթողարկվի, թե արտադրությունից կհանվի:











































