Համացանցի օգտատերերին ցնցել է Սթիվեն Սփիլբերգի «Պատրաստվի առաջին խաղացողը» նոր բլոկբաստերի՝ Twitter-ում հրապարակված պաստառը: Ռեժիսորի արվեստի երկրպագուները հայտնաբերել են, որ նկարում պատկերված Թայ Շերիդանի մարմնավորած գլխավոր հերոսի աջ ոտքը չափազանց երկար է:
Շատ երկրպագուներ մեկնաբանություններում վրդովմունք են հայտնել, թե մեծ բյուջեով ֆիլմի ստեղծողներն ինչպես կարող էին այդպիսի անփութություն թույլ տալ:
Մյուս օգտատերերը պաստառը ծաղրել են ֆոտոշոփի միջոցով:
— Dennis ツ (@BDaDennis) December 10, 2017
«Պատրաստվի առաջին խաղացողը» ֆիլմն էկրան կբարձրանա 2018 թ. մարտի 28-ին: Այն հիմնված է Էռնեստ Քլայնի համանուն գիտաֆանտաստիկ վեպի վրա: Սյուժեի համաձայն՝ ոչ հեռու ապագայում համաշխարհային տնտեսությունը ծայրահեղ վիճակում է հայտնվում ռեսուրսների պակասի պատճառով, և մարդիկ փրկություն են գտնում առցանց խաղում, որի մեջ կարելի է խորասուզվել VR-սաղավարի և կոստյումի միջոցով:
fixed it pic.twitter.com/x64IayJDaw
— Ethan W. (@AH_Ethan) December 10, 2017






































