Երեկ՝ դեկտեմբերի 11-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Ոստիկանության Կոտայքի բաժին «Աբովյան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բրիգադը կանչով մեկնել է Ներքին Պտղնի գյուղ, որտեղ գերեզմանոցում հայտնաբերել է տղամարդու դի։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են մեկնել Ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Մարտիրոսյանի գլխավորությամբ, ովքեր գերեզմանների ցանկապատից երկու ձեռքով բռնված, կզակը ցանկապատին հենած, կիսանստած վիճակում հայտնաբերել են Պտղնի գյուղի բնակիչ՝ 50-ամյա Արսեն Մանասարյանի դին։ Փաստի առթիվ Ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։
Մանրամասները՝ shamshyan.com-ում











































